Զորամասից զենք գողանալու փորձ կատարելու մեջ մեղադրվող ժամկետային զինծառայող Մոնթե Գ.-ն դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մոնթեն մարտի 30-ին գիշերն առանց համապատասխան թույլտվության մուտք է գործել հավաքակայան, որտեղ փորձել է զենք գողանալ, սակայն լսելով ժամապահի` ինքնությունը ճշտելու օրինական պահանջը, զենքը թողել է և դիմել է փախուստի:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մոնթեին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով:

Մոնթեի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: