Այս տարվա թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից ապրանքների արտահանումը աճել է 21,6 տոկոսով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հակիրճ հաշվետվության մեջ, որը վերաբերում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածին:

Ըստ այդմ, նշվել է, որ արտահանումը 8 ամսում կազմել է 1185.1 մլն դոլար:

Մասնավորապես, արտահանվել է 367.2 մլն դոլարի հանքահումքային արտադրանք (աճը՝ 42,02 տոկոս), 277.5 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք (աճը՝ 34.6 տոկոս), 153.5 մլն դոլարի ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (աճը՝ 28.0 տոկոս), 25.6 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (աճը՝ 2.6 անգամ), 65.5 մլն դոլարի մանածագործական իրեր (աճը՝ 21.1 տոկոս), 26 մլն դոլարի կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք ( աճը՝ 40.6 տոկոս), 15.7 մլն դոլարի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (աճը՝ 77.9 տոկոս), 7.5 մլն դոլարի տարբեր արդյունաբերական ապրանքներ (աճը՝ 16.7 տոկոս), 9.3 մլն դոլարի իրեր քարից, գիպսից, ցեմենտից (աճը 19.7 տոկոս), 21.2 մլն դոլարի սարքեր և ապարատներ (աճը՝ 1 տոկոս), 25.2 մլն դոլարի բուսական ծագման արտադրանք՝ (աճը՝ 34.5 տոկոս), 171.2 մլն դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր (աճը՝ 16.2 տոկոս), 19.6 մլն դոլարի այլ ապրանքախմբեր (աճը՝ 10.1 տոկոս):

Նույն ժամանակահատվածում ապրանքների ներմուծումն աճել է 28,5 տոկոսով:

Արտահանումը կազմել է 2161.7 մլն դոլար, աճի հիմնականում պայմանավորվել է միջանկյալ օգտագործաման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով:

Կապիտալ ապրանքների ներմուծումն աճել է 33,3 տոկոսով, միջանկյան սպառման ապրանքներինը՝ 32,1 տոկոսով, եւ սպառման ապրանքները՝ 24,8 տոկոսով: