Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը Կատալոնիային հիշեցրել է հանուն ժողովրդավարական գոյակցության զոհերի մասին։ 

Կուենկում մշակույթի ոլորտում մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունենալով՝ Իսպանիայի թագավորը կոչ է արել հետեւել երկրի սահմանադրությանը՝ հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի իշխանությունների ծրագրերի հետ կապված։

Թագավորի խոսքով՝ սահմանադրությունը ժողովրդավարական երկրում կգերիշխի պառակտության ցանկացած փորձի նկատմամբ։

Թագավորն ասել է, որ ժողովրդավարական ոյակցությունը հնարավոր կլինի պահպանել, եթե այն բնորոշող օրենքներին հետեւեն քաղաքացիներն ու կառույցները, եթե պետական մարմինները հսկեն ու պաշտպանեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։