Մոսկվայի քաղաքային դատարանը քրեական հանցագործներ Զախարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ), Անդրեյ Կոչույկովի (Իտալացի) եւ դրամաշորթության գործով անցնող այլ անձանց կալանքը երկարաձգել է մինչեւ սեպտեմբերի 29-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այսպիսով՝ դատավոր Սերգեյ Գրուզդեւը բավարարել է դատախազի միջնորդությունը։

Երեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է 11 ամբաստանյալների կալանքի եւ ՆԳՆ նախկին աշխատակից գնդապետ Եվգենի Սուրիժկովի տնային կալանքի ժամկետը։

Կալաշովը Մոսկվայում ռեստորանի սեփականատիրոջից՝ Ժաննա Կիմից մեծ գումար շորթելու մեղադրանքով կալանավորվել է հուլիսի 13-ին։