Հայաստանում արդյունաբերության աճը 2017-ի առաջին 7 ամիսների ընթացքում կազմել է 12.7 տոկոս, դա տպավորիչ  ցուցանիշ է։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2 տոկոսով, արտահանումը՝ ավելի քան 21 տոկոսով։ «Դա նշանակում է, որ կառավարության տնտեսական զարգացման մոդելը ճիշտ է։ Իսկ բնակչությունն աստիճանաբար սկսում է զգալ մեր աշխատանքի արդյունքը»,– ասաց Կարայանը։