«Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին հատվածը շուտով շահագործման կհանձնվի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։

31 կմ երկարությամբ առաջին հատվածը (Արտաշատ-Երեւան, Երեւան-Աշտարակ) դեռ շահագործման հանձնված չէ։ Նախարարի խոսքով՝ կապալառուն պետք է վերջին 3 մլն դոլարը համալրի։ Բացի այդ, այժմ նա հարթում է նախկին թերությունները, սակայն իր հաշվին։

Հիշեցնենք, որ դեռ 2014-ի մայիսին Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ մինչեւ տարեվերջ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի։ Եվ դա ճանապարհի 10 տոկոսից էլ փոքր հատվածն է, որը կառավարությունը պետք է կառուցի։