Հայաստանում անօդաչու սարքեր են արտադրվում։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ–ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի  հարցին։

Նա նշեց, որ Ադրբեջանն իր սեփական անօդաչու սարքերն է արտադրում։ Դրան ի պատասխան՝ նախարարն ասաց, որ իր սարքերն է արտադրում նաեւ Հայաստանը, ընդ որում, սեփական տեխնոլոգիաներով, այլ ոչ թե ուրիշի գծագրերի հիման վրա։ «Նրանք կատարել են եւ կկատարեն մարտական առաջադրանքները, եւ ժամանակի հետ ավելի լավ»,– հավելեց նախարարը։