«Սուբյեկտ» բառն այնքան էլ վիրավորական չէ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով իր տեղակալ Վահրամ Մկրտչյանի հայտարարությանը, որում նա Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել։

Ի պատասխան այն դիտարկմանը, որ Վահրամ Մկրտչյանը վիրավորական արտահայտություն է թույլ տվել Անահիտ Բախշյանի հասցեին, մասնավորապես նշելով, որ նա սուբյեկտ է, այլ ոչ թե կրթության հարցերի փորձագետ, նախարարն ասաց. «Կրթության հարցերի փորձագետ լինելու համար հստակ չափանիշներ են պետք։ Իսկ ինչ վերաբերում է սուբյեկտին, մենք բոլորս այս երկրի սուբյեկտներն ենք։ Դա այդքան էլ վիրավորական բառ չէ»։