Իրանի գաղտնի տեղեկությունները ՄԱԳԱՏԷ-ի համար չեն կարող հասանելի լինել, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկի Ամանոյի հայտարարությունն այն մասին, որ Իրանում ստուգումներ կատարելիս՝ գործակալություն համար տարբերություն չկա երկրի քաղաքացիական ու ռազմական օբյեկտների միջեւ։

Զարիֆը շեշտել է, որ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունն ունեն հստակ հիմքեր ու գործակալության տեսուչները կարող են ստուգել իրանական այն օբյեկտները, որոնք միջուկային գործունեության համար են կառուցվել։ ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի ստուգում չի կարող պատրվակ դառնալ Իրանի գաղտնի տեղեկությունները ձեռք բերելու համար, նշել է նա։