2018-ին պետությունը կվերանորոգի Հայաստանի հարավային Սիսիան-Գորիս մայրուղին։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նա հավելեց, որ այս տարի այնտեղ վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ հոկտեմբեր։