Հայաստանի Գյուղնախարարությունը կկազմի խաղողագործերի գրանցամատյան՝ կոնյակի ու գինու կեղծիքների դեմ։

Սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում կաավաական ժամի ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնել է, որ գրանցամատյանում կգրանցվեն բոլոր խաղողագործերը՝ իրենց այգիների տարածքներով ու խաղողի տեսակներով։ Այնտեղ ճշգրիտ կգրանցվեն, թե ով, ինչ ֆերմերից ու ինչքան խաղող է գնել։

Համապատասխանաբար, այն գործարանները, որոնք խաղող չեն գնի, բայց կարտահանեն պատրաստի կոնյակ, կհայտնվեն Գյուղնախի ուշադրության գոտում, հավելել է Առաքելյանը։