Եվրախորհրդարանը «Ադրբեջանական լվացքատան» եւ Մագնիտսկու պատժամիջոցների ցանկի հետ կապված հետաքննություն անցկացնելու կոչ է արել։

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել «Ադրբեջանի եւ մյուս ավտորիտար ռեժիմների՝ երրորդ երկրներում եվրոպացի անձանց վրա ազդելու փորձերը՝ ապօրինի մեթոդներով որոշումներ կայացնելով»։

Եվրախորհրդարանը պետք է հետաքննի եւ վճռական միջոցներ ձեռնարկի կոռուպցիայի նման օրինակները կանխարգելելու համար, հայտարարել են պատգամավորները։

Զեկուցող Պետրաս Աուստրեւիչյուսը նշել է, որ նման հետաքննությունից հետո պարզ է դառնում, որ կոռուպցիան անցնում է պետական սահմաններով եւ քաղաքական որոշումների վրա հետեւանքներ թողնում։