«Գահերի խաղը» սերիալի աստղը՝ ծագումով թուրք գերմանուհի Սիբել Քեքիլին արգելափակել է թուրք օգտատերերի մուտքն իր Instagram՝ նրանց սպառնալիքների ու սեռական ոտնձգությունների համար։

Քեքիլին, ով սերիալում կատարել է Շայայի դերը, բազմիցս դժգոհել է թուրք օգտատերերից, ովքեր սպառնալիքներ էին գրում ու սեռական բնույթի հաղորդագրություններ։ «Ես չեմ հանդուրժելու ձեր սպառնալիքները, վիրավորանքներն ու զզվելի սեռական հաղորդագրությունները։ Դուք մոլեռանդ երեսպաշտներ եք ու լի եք ատելությամբ։ Խղճում եմ ձեզ։ Ինձնից հեռու մնացեք»,- գրել է դերասանուհին։