Գերմանիայի կառավարությունը քննադատաբար է արձագանքել Թուրքիայի կողմից ռուսական զենիթ հրթիռային համակարգերի գնմանը։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վայել կլիներ գործ ունենալ նույնատեսակ համակարգերի ու կառույցների հետ»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։

Բեռլինում, սակայն, հասկացրել են, որ այդ գործարքն իրենց համար անակնկալ չէր ։ Մարտին Շեֆերը նկատել է, որ իրենք վաղուց էին տեղեկացված Անկարայի ու Մոսկվայի բանակցությունների մասին՝ ռուսական Ս-400 համակարգերի մատակարարման շուրջ։

Շեֆերի կարծիքով Թուրքիան փնտրում է սպառազինությունների այլընտրանքային մատակարար այն բանից հետո, երբ Գերմանիայում սկսել են բանավիճել այդ երկիր գերմանական ռազմական տեխնիկայի մատակարարման նպատակահարմարության մասին։ Գերմանիան փաստացի սառեցրել է Թուրքիայի հետ իր պայմանագրերի զգալի մասը։