Դեմոկրատ օրենսդիրները ձգտում են պարզել, արդյոք պաշտոնանկ գեներալ Մայքլ Ֆլինը գաղտնի առաջ է մղել ռուս- ամերիկյան նախագիծը՝ Մերձավոր արեւելքում տասնյակ միջուկային ռեակտորներ ստեղծելու վերաբերյալ, երբ արդեն նախագահ Թրամփի խորհրդական էր նշանակվել՝ ազգային անվտանգության հարցերով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներից մի քանիսն այդ մասին գրել են իրենց նամակում, որը հասցեագրված է  Ֆլինի փաստաբանին ու այն ֆիրմայի ղեկավարությանը, որը մշակել էր ռեակտորի սխեման ու որի հետ համագործակցում էր Ֆլինի քոնսալթինգային ֆիրման, որը հիմա այլեւ չի գործում։ Նրանք խնդրել են իրենց տրամադրել տվյալներ՝ Ֆլինի հետ իրենց բոլոր շփումների մասին այն ժամանակաշրջանում, երբ վերջինը եղել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը։