Ռուսաստանում դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Իսրայելի քաղաքացուն, որը հարբած վիճակում անկարգություններ էր սկսել Թել Ավիվ- Մոսկվա չվերթի ժամանակ։ Սա առաջին նման դատավճիռն է։

50-ամյա ուղեւորի դեմ գործ էին հարուցել մայիսին։ ՆԳՆ-ից պարզաբանել են, որ տղամարդը օդանավում հայհոյել է, ոգելից խմիչք խմել, որը իր հետ էր բերել օդանավ, իսկ հետո էլ փորձել էր բացել օդանավի դուռը։