«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում դարձել է ծերանոցի հինգ կենվորների մահվան պատճառ։ Փոթորկի պատճառով անջատվել է էլեկտրականությունը։

Ծերանոցի երկու կենվորների գտել են մահացած, իսկ երեքն էլ ավելի ուշ են մահացել հիվանդանոցում։

Ֆլորիդայում ու հարակից նահանգներում փոթորկի հետեւանքով 23 մարդ է զոհվել։ Մոտ 7 մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից, փլվել են 100 հազարավոր տներ։ Կարիբյան կղզիներում փոթորկի հետեւանքով 60 մարդ է զոհվել։