Մոսկվայում պայթյունի սպառնալիքների մասին անանուն զանգերի պատճառով առնվազն 15 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ 20 հազար մարդ է տարհանվել։

«Մոսկվա» գործակալության համաձայն՝ տարհանվածների թիվը 30 հազար է։

22 առեւտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքի մասին զանգեր են ստացվել։ Ոստիկանությունը նաեւ Կարմիր հրապարակում ռումբի մասին է զանգ ստացել․ այնտեղից 300 մարդ է տարհանվել։

Սպառնալիքի պատճառով տարհանվել են նաեւ Յարոսլավլի, Կիեւյան եւ Կուրսկյան կայարանները։ Հաղորդագրություններ են ստացվել, որ ռումբեր են տեղադրված նաեւ որոշ համալսարաններում։