Նիդերլանդները առաջին անգամ քաղաքացիությունից զրկել է չորս ջիհադականների, որոնք Սիրիա էին մեկնել՝ ԻՊ-ին միանալու համար։ Այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Ստեֆ Բլոկը, փոխանցում է DW.-ը։

Չորս ջիհադականներն էլ նիդերլանդականից բացի ունեին նաեւ Մարոկոյի քաղաքացիություն։ Հայտնել են նաեւ, որ նրանց գտնվելը Նիդերլանդների տարածքում անցանկալի է։ Այսպիսով նրանց արգելվելու է մուտքը ոչ միայն Նիդերլանդներ, այլեւ Շենգենյան այլ երկրներ։

Մարտին Նիդերլանդներում ուժի մեջ է մտել այն օրենքը, որը թույլ է տալիս քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր սպառնալիք են երկրի անվտանգության համար։ Օրենքը գործում է երկքաղաքացիություն ունեցող անձանց համար միայն։