Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ եզրակացությունը հետ կանչելու հիմքեր չկան։ Այս մասին հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում։

Նախարարությոնը Lydian Armenia ընկերությանն առաջարկել է երկկողմանի հանդիպում անցկացնել միջազգային փորձագետների հետ, որոնք իրենց կասկածներն են արտահայտել հանքավայրի շահագործման անվտանգության վերաբերյալ, հավելել է նա։

Պաշարների ներկա գնահատականներով՝ Ամուլսարի հանքավայրը Հայաստանում ոսկու պաշարների ծավալներով երկրորդ հանքավայրն է (73․7 տ ոսկի ու 294 տ արծաթ)։