Գուտերեշն աջակցել է  Վենեսուելայի կառավարության ու ընդդիմության բանակցությունների անցկացմանը կազմակերպելու մասին Դոմինիկանյան Հանրապետության նախաձեռնությունն ու Վենեսուելայի առաջնորդներին կոչ է արել բաց չթողնել այդ հնարավորությունն  իրենց տարաձայնությունները հարթելու համար։

Գուտերեշը շեշտել է, որ Վենեսուելան ճգնաժամը հաղթահարելու համար պետք է «քաղաքական որոշում կայացնի՝ երկխոսության ու փոխզիջումների հիման վրա»։ Նա վենեսուելացի քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս  պատրաստակամություն դրսեւորել «երկրի բոլոր դժվարությունները խաղաղ ճանապարհով» հաղթահարելու հարցում։