Aspark ճապոնական ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսալոնում ցուցադրել է Owl էլեկտրամոբիլը, որը կարող է համարվել աշխարհի ամենաարագընթաց մեքենան։ Արտադրողի տվյալներով՝ նորույթը, որն ամբողջությամբ էլեկտրական շարժիչ ունի՝ 1000 ձիաուժ հզորությամբ, ունակ է 100 կմ/ժ արագություն բացել երկու վայրկյանում։

Էլեկտրաքարը մոտ 850 կգ քաշ ունի, մարտկոցների փոխարեն կոնդենսատորներ է գործածում։ Մեքենայի տեխնիկական բնութագրերը չեն հայտնում։ Այն գնահատվում է 3․5 մլն եվրո։