Facebook-ը սկսել է փորձարկել հավելված Bonfire տեսազանգերի համար, հայտնում է The Next Web-ը։

Նոր ծառայության օգտատերերը կկարողանան հաղորդակցվել խմբային տեսաչաթերում, իրենց դեմքին դիմակ դնել՝ Snapchat-ի ոճով, նաեւ սքրինշոթերով հեռարձակումներ փոխանակել Instagram, Facebook ու Messenger-ի միջոցով։

Հիմա հավելվածը հասանելի է միայն Դանիայի բնակիչներին ու միայն iOS հարթակի վրա։ Facebook-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ Bonfire-ը դեռ գտնվում է փորձարկման փուլում։ Ընդ որում նոր ծառայության մասին որեւէ մանրամասներ ընկերությունը չի հայտնել։