Մարդու թռիչքը Մարս հնարավոր կդառնա առաջիկա 20 տարիներին։ Նման վստահություն է հայտնել Թոմաս Զուրբուկենը, ՆԱՍԱ-ի տնօրենի օգնականը, ով պատասխանատու է գիտական առաքելությունների համար։

Ծագումով շվեյցարացի,Բերնի համալսարանի շրջանավարտ Զուրբուկենը հայտնել է, որ միանգամայն հնարավոր է առաջիկա 20 տարիներին մարդ ուղարկել Մարս։ «Հավանաբար դա տեղի կունենա 2030-ականներին, հավելել է նա, պարզաբանելով ,որ ժամկետները կախված են ՆԱՍԱ-ի բյուջեից ու նրա գործընկերներից։

 Միաժամանակ, գիտարշավն իրականացնելու համար պահանջվում է լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ։ «Մենք պետք է մշակենք շատ ավելի արագ հրթիռներ։ Կենսագործունեության ապահովման համակարգերն էլ պետք է ավելի արդյունավետ լինի, քան ներկայիս տիեզերակայանի վրա։ Դրանք պետք է ավելի հուսալի լինեն, քանի որ մենք չենք կարող արագ վերանորոգման ուղարկել դրանք։ Մենք մի քանի տարի լրիվ կտրված կլինենք Երկրից»։

Մարսի ուսումնասիրությունը, ըստ փորձագետի, «ռազմավարական կարեւոր» խնդիր է։ Մասնավորապես պետք է Երկիր բերել հողի նմուշներ՝ Մարսի տարբեր մասերից։ Հիմա ուսումնասիրված են ընդամենը մի քանի կտոր երկնաքարեր, որոնք ենթադրաբար ծագումով Մարսից են։