Lamborghini ավտոարտադրողը իր Facebook-յան պաշտոնական էջում տեղադրել է քրոսօվերի նոր թիզեր։ «Սուպերսպորտ կարգի աշխարհի առաջին քրոսօվերի» հրապարակային ցուցադրությունը կկայանա դեկտեմբերի 4-ին Սանտ Ագատա Բոլոնյեզեում, փոխանցւոմ է Motor-ը։

Նախնական տվյալներով,«Լամբո» ամենագնացը կկառուցեն նույն հարթակի վրա, որով կառուցվել են Audi Q7-ն ու Bentley Bentayga-ն։ Մոդելի բազային տարբերակը կսարքավորվի 4լ ծավալով ու 650 ձիաուժ հզորությամբ V8  թվինտուրբո շարժիչով։ Հետագայում ակնկալվում է հիբրիդային շարժիչով քրոսօվերի հավելյալ տարբերակի թողարկումը, որը կդառնա առաջին ու միակ հիբրիդը ընկերության հավաքածուի մեջ։

Ամենագնացի իրացման հիմնական շուկաներն են լինելու ԱՄՆ-ն, Չինաստանը, Մերձավոր արեւելքի երկրները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ռուսաստանը։