Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում իրականացվել է 45-ամյա Հարրի Օտտեի մահապատիժը։ Նրան դատապարտել են 1992-ին կատարված երկու մարդու սպանության համար։ Հանցագործությունը կատարելու պահին Հարին 20 տարեկան է եղել։

Մահապատժից առաջ Օտտեն խոստովանել է, որ սիրում է իր ընտանիքը, քրիստոնեական հիմն է կատարել ու Աստվածաշնչից մեջբերում արել։ Դրանից հետո նրան մահաբեր դեղամիջոց են ներարկել։

Հարի Օտտեն 1992-ի փետրվարին սպանել էր Ռոբերտ Վասիկովսկիին։ Նա խնդրել էր հեռախոսից օգտվել, այդ պատրվակով մտել էր բնակարան, սպանել Ռոբերտին ու 400 դոլար գողացել։ Հաջորդ օրը նա եկել էր նույն շենք ու նույն սցենարով գործելով՝ սպանել Շերոն Քոսթուրին՝ գողանալով 45 դոլար։

Օտտեի մահապատժին ներկա էին նրա զոհերի ազգականները։