ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է բռնությունները Մյանմարում, որոնց հետեւանքով ավելի քան 370 հազար ռոհինջա մուսուլման է տեղափոխվել հարեւան Բանգլադեշ։ ՄԱԿ ԱԽ-ն նաեւ կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։

Խորհուրդը մտահոգություն է հայտնել Մյանմարում անվտանգության ապահովման գործողությունների ժամանակ չափազանցված բռնությունների մասին հաղորդագրություններով։ Նաեւ կոչ է արել մեղմել լարվածությունը, վերականգնել իրավական կարգը, պաշտպանել քաղաքացիական անձանց ու լուծել փախստականների խնդիրը։

ԱԽ-ն ողջունել է Բանգլադեշի ջանքերը՝ փախստականներին աջակցելու ուղղությամբ, նաեւ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների տրամադրած աջակցությունը։