Մեքսիկայի հարավարեւմտյան ափերին առաջացել է խաղաղօվկիանոսյան արեւադարձային «Մակս» փոթորիկը:

Վկայակոչելով ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնին՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ փոթորիկը գտնվում է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքից մոտ 185 կմ հեռավորությամբ: Քամու առավելագույն արագությունը կազմում է ժամում 65 կմ:

Կենտրոնի տվյալներով՝ «Մակսի» հետեւանքով հորդ անձրեւներ կտեղան Գերերո եւ Օախակա նահանգներում: Օդերեւութաբանները չեն բացառում, որ առատ տեղումները կարող են ջրհեղեղ եւ սողանքներ առաջացնել: