ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը մտադիր էր մեղրամիսի մեկնել ծառայողական օդանավով:

ABC-ն, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում է, որ նորապսակները ծրագրել էին մեղրամիսը Եվրոպայում անցկացնել եւ այցելել Ֆրանսիա, Իտալիա ու Շոտլանդիա: ԱՄՆ ՌՕՈւ-ի օդանավի շահագործումը մեկ ժամվա ընթացքում արժե մոտ 25 հազար դոլար: Ֆինանսների նախարարության Գլխավոր տեսչության վարչությունը մերժել է նախարարի հարցումը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ վարչությունն ուսումնասիրում է կառավարական օդանավով Մնուչինի թռիչքի հանգամանքները, որը նախարարը, հնարավոր է, օգտագործել է արեւի խավարումը դիտելու համար: