Բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը:

ԱՊԱ-ն հայտնում է, որ բլոգերը մոր՝ Բելլա Լապշինայի հետ Հեյդար Ալիեւի օդանավակայանից Իսրայել է մեկնել Բաքու-Թել Ավիվ չվերթով:

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու հրամանագիր էր ստորագրել: Միաժամանակ հայտնի էր դարձել, որ բանտում Լապշինին գրեթե ինքնասպանության են հասցրել: