Բանգկոկի ճանապարհային ոստիկանության սպաների եւ սերժանտների 10 տոկոսը  ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության թեստերը հանձնելիս ձախողվել է:

Bangkok Post-ը հայտնում է, որ քննությունից կտրված 370 սպաներ եւ սերժանտներ ժամանակավորապես զրկվել են երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանք գրելու իրավունքից: Թեստը չհանձնած սպաները եւ սերժանտները այն պետք է վերահանձնեն մոտակա շաբաթներին, որից հետո կվերստանան տուգանք գրելու իրավունքը: