Բաքվում տեղի է ունենում «Դարի պայմանագրի» երկարաձգումը նախատեսող համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Դրանով նախատեսվում է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկի շահագործման համաձայնագիրը երկարաձգել մինչեւ 2050-ը։ 

«ԱՊԱ»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական SOCAR-ի եւ բրիտանական BP-ի միջեւ 2016-ի դեկտեմբերի 23-ին նշված հանքը մինչեւ 2050-ը շահագործելու մասին համաձայնագրի սկզբունքների մասին նամակ են ստորագրել։ Դա Կասպյան շրջանում մշակվող ամենախոշոր նավթի հանքն է, որը 432 կմ տարածք է զբաղեցնում։  ԱՉԳ-ի մշակման պայմանագիրը ստորագրվել է 1994-ին՝ 30 տարով։  Նավթի արդյունահանումը սկսվել է 1997-ի նոյեմբերին։

Հանքում 6 արդյունահանող պլատֆորմ է գործում։ Նախագծին մասնակցում են բրիտանական BP-ն (35,78 տոկոս օպերատոր), ամերիկյան Chevron-ը (11,27 տոկոս), ExxonMobil-ը (8 տոկոս), հնդկական ONGC-ն (2,72 տոկոս), ադրբեջանական SOCAR-ը (11,65 տոկոս), ճապոնական Inpex Corp. (10,96 տոկոս), ITOCHU Oil-ը (4,3 տոկոս), նորվեգական Statoil-ը (8,56 տոկոս), թուրքական TPAO-ն (6,75 տոկոս)։