Թուրքիան ողջունում է Իրաքի խորհրդարանի՝ Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացման հարցով քվեարկության արդյունքները: Այս մասին նշված է հինգշաբթի հրապարակված Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք աջակցում ենք Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի որոշումը սեպտեմբերի 25-ի հանրաքվեի վերաբերյալ, ինչպես նաեւ քաղաքական միասնության եւ տարածքային ամբողջականության նրանց դիրքորոշումը: Թուրքիան հույս ունի, որ Բաղդադի եւ Էրբիլի միջեւ հարաբերությունները կհիմնվեն սահմանադրության եւ արդարության վրա»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել: Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին Իրաքի խորհրդարանին կոչ է արել վերանայել հանրաքվեի վերաբերյալ բանաձեւը: Նրա խոսքով՝ «նրանք չեն կարող կոտրել Քուրդիստանի բնակիչների կամքը»: