Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիզենզավորման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների օրինագծերի փաթեթը, փոխանցում է NEWS.am-ը։

«Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մինչեւ քվեարկությունը խոսք խնդրեց եւ նշեց․ «Մենք պայմանավորվել էինք, որ առաջին եւ երկրորդ ընթերցման ռեժիմում պետական տուրքը հանելու հետ կապված առաջարկություններ կներկայացնենք։ Դա հաշվի առնելով՝ «Ելք» դաշինքն օրինագծին կողմ կքվեարկի»։

Օրինագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 85 պատգամավոր։