ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության պետ Հիզեր Նաուերթը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի արեւելքում խաղաղապահ ուժերը պետք է ընդլայնված մանդատ ունենան, այդ թվում՝ նրանց պետք է տեղակայել ռուս-ուկրաինական սահմանին:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը նման միջոցառումը քննարկում է որպես Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանության հնարավոր միջոց:

Սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ  աջակցում է Ուկրաինա խաղաղապահների ուղարկելու գաղափարին: Նա ընդգծել էր, որ խաղաղապահները, բացի շփման գծից, ոչ մի այլ տեղ չպետք է գտնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: