Հնդկաստանի եւ Ճապոնիայի վարչապետներ Նարենդրա Մոդին եւ Սինձո Աբեն  տվել են Մումբա-Ահմեդաբադ հնդկական առաջին արագընթաց երկաթուղու շինարարության մեկնարկը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Մոդին եւ Աբեն սեղմել են խորհրդանշական կոճակը՝ այդպիսով տալով կից գտնվող շինհրապարակում շինարարական աշխատանքների մեկնարկը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հնդկաստան Աբեի պաշտոնական այցի շրջանակում:

Նոր երկաթուղով գնացքները կերթեւեկեն ժամում 320 կմ արագությամբ, ինչը 2 անգամ ավելի մեծ է հնդկական երկաթուղիներում ներկայիս արագությունից: Արագընթաց երկաթուղու նախագծը ավելի խոշոր՝ «Ադամանդե քառանկույն» կոչվող նախագծի մասն է: Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են արագընթաց երկաթուղիներով միացնել 4 քաղաք՝ Նյու Դելին, Մումբան, Չենաին եւ Կալկաթան: