ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ միաձայն ընդունեց «Անշարժ գույքը գնահատող գործունեության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների օրինագծերի փաթեթը։ Օրինագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, փոխանցում է NEWS.am-ը։

Հիշեցնենք, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական կազմակերպության ղեկավար Արմեն Եղիազարյանի խոսքով,  որը ներկայացրեց օրինագծերի փաթեթը, եթե նախկինում գնահատողները պետք է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ քննություն հանձնեին, այժմ լիցենզիան անժամկետ կդառնա։

Առաջին հերթին՝ գործառույթներով նման պետական մարմիններում նմանատիպ պաշտոններում որակավորումն անժամկետ է (Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտե)։ Երկրորդ՝ աշխատակցի որակավորումը կգնահատի շուկան։ Եթե որեւէ մեկը վաղուց է լիցենզիա ստացել, սակայն երկար ժամանակ չի աշխատել, նրան պարզապես ոչ ոք չի ընդունի։ «Մյուս կողմից, մենք այդ մարդկանց ազատում ենք ավելորդ ընթացակարգերից»,-նշեց Եղիազարյանը։