ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Ելք» խմբակցության նախաձեռնությունը: Այս մասին Facebookիր իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը

«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովը պետք է, ըստ էության, եզրակացություն տա հետեւյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք եւ ինչ կորցրեցինք ԵՏՄ-ին անդամագրվելով, եւ որքանով է մեր հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից», - գրել է նա: