Անհեթեթ ողբերգություն է տեղի ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Լեռնային Բադահշանի ինքնավար մարզի Յախչի Սոր գյուղ ուղեւորվելիս:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ ուղղաթիռի թիակի առաջացրած քամուց Խորոգ քաղաքի օդանավակայանի պետ Դիլդոր Մաքսուդշոեւը ընկել է եւ գլխով հարվածել քարին: Նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է: