Հայաստանը տեղայնացրեց աուդիտի միջազգային 701 ստանդարտը՝ «Աուդիտի առանցքային հարցերի իրազեկում աուդիտորական եզրակացությամբ»: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում:

Նախկինում կառավարությունն արդեն տեղայնացրել է աուդիտի փոփոխված միջազգային 5 ստանդարտները (260, 570, 700, 705, 706): Այժմ թարգմանվել է նաեւ 701 ստանդարտը, որը տեղական աուդիտորներին կտրամադրվի որպես նորմատիվ: