Լոռու մարզի հրշեջներին հաջողվել է չեզոքացնել Վանաձորում նախօրեին բռնկված հրդեհի մուտքը անտառ ու զորամաս: Լոռիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ հրդեհաշիջմանը մասնակցել է 10 փրկարար, 50 զինվոր, անտառտնտեսության աշխատակիցներ ու Բազում գյուղի բնակիչներ:

«Հրդեհի մուտքը զորամասի տարածք ու Բազումի անտառներ կարողացանք կանխել, գիշերը ժամը մեկի սահմաներում հրդեհը մեկուսացվել ու մարվել է: Մի փոքր տեղ է մնացել, դա էլ իրենից վտանգ չի ներկայացնում»,-ասաց վարչության պետը, հավելելով, որ ընդհանուր առմամբ այրվել է շուրջ 10 հեկտար որ խոտածածկ տարածք:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի