Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: NEWS.am-ի թղթակիցը Հրազդանից հաղորդում է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչուհին (մոտ 30 տարեկան), ընկել է 94-րդ շենքի 5-րդ հարկից:

Դեռեւս պարզ չի արդյոք տեղի ունեցածն ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար:

Այս պահին կինը գտնվում է Հրազդանի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, նա նստացել է գլխի վնասվածք, գտնվում է անգիտակից վիճակում, վիճակը ծանր է: Նա ուսուցչի աղջիկ է: