Անհրաժեշտ է հետեւել՝ արդյոք գինու եւ կոնյակի բոլո՞ր արտադրողներն են խաղողի հումքով բարեխիղճ աշխատում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց առանձին ձեռնարկությունների՝ խաղողի մթերման ամենաշաբաթյա հաշվառում վարել։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին Կարապետյանը հանձնարարեց գինենյութի ծավալը համեմատել մթերված խաղողի ծավալի հետ՝ իմանալու համար՝ արդյոք ամբողջ հումքը խաղողի՞ց է։

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր արտադրանքի ազգային ապրանքանիշին։ Մեզ մոտ գինու եւ կոնյակի արտադրության աճ է նկատվում։ Արտաքին շուկայի ընդլայնման ուղղությամբ աշխատելով՝ մենք պետք է նաեւ ուշադրություն դարձնենք արտադրանքի հեղինակությանը»,- ընդգծեց վարչապետը։