Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր է «փրկել» Կիեւը։

Նշվում է, որ Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինայի մայրաքաղաք ժամանել սեպտեմբերի 19-ին։

«Այժմ մենք հայտարարում ենք, որ ամբողջ Ուկրաինայում մարդկանց կհավաքագրենք։ Ես լավ փորձ ունեմ իմ առաջին քաղաքի՝ Չերնովիցիի հետ կապված։ Ես մի քանի քաղաքներով եւս կանցնեմ, հետո մենք Կիեւում կտեղավորվենք։ 19-ը Միքայել հրեշտակապետի օ՞րն է (որքանով ես եմ տեղյակ, ճանապարհին ինձ ինչ-որ մեկն ասաց)։ Ես չգիտեմ․.․Կիեւի պահապանի։ Կիեւն անհապաղ պետք է փրկել։ Մենք բոլորս Կիեւում կտեղավորվենք եւ այնտեղ կգտնվենք։ Եվ դա սկիզբը կլինի։ Իսկ հետո՝ մի քանի շաբաթ անց, մենք ավելի շատ կլինենք։ Հետո ամեն ինչ կլինի ճիշտ այնպես, ինչպես «Շեգինի» անցակետում՝ ճանապարհը կբացվի։ Բայց այս անգամ օլիգարխների համար այն կողմ, իսկ Ուկրաինայի համար՝ առաջ»,- հայտարարել է Սաակաշվիլին։