Կրասնոյարսկում ձերբակալվել է 40-ամյա տեղացի, ում կասկածում են 14-ից մինչեւ 17 տարեկան անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բնույթի 14 հանցագործության կատարման մեջ:

ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը վկայակոչելով՝ «Լենտան» հայտնում է, որ տղամարդը մեքենայով մոտեցել է տուժողին եւ առաջարկել փողի դիմաց մաքրել բնակարանը կամ գրասենյակը: Օգտվելով փողի կարիք ունեցող աղջիկների վստահությունից՝  նա աղջիկներին բերել է իր տուն եւ նրանց նկատմամբ սեռական բռնություն կատարել, որից հետո բաց է թողել: Նա իր զոհերին գտել է նաեւ աշխատանքի որոնման կայքերով: Նրան փորձել են ձերբակալել մարտին, սակայն տղամարդուն հաջողվել է թաքնվել ոստիկանության աշխատակցին ակտիվ դիմադրություն ցույց տալուց հետո: