Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 13-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 5-րդ փողոցի 8-րդ տան դիմաց այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Այրվել է Մ. Չ.-ին պատկանող մոտ 2000 հակ անասնակեր:

Սեպտեմբերի 14-ին հրդեհը մեկուսացվել է ժամը 06:26-ին, մարվել՝ 08:49-ին: