Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումներն ու քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր հանրապետությունում բժշկության զարգացման եւ առաջատար միջազգային փորձի կիրառման տեսանկյունից: