Հայաստանում նոր ընկերություն «ԱՆԴ» ՍՊԸ-ն ցանկանում է մեղր արտահանել ԱՄՆ եւ արաբական երկրներ: Այս մասին կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ընկերությունն ազատվել է սարքավորման ներմուծման մաքսատուրքից: Այն պատրաստվում է 68,5 մլն դրամի (մոտ 140 հազար դոլար) ներդրում կատարել, ստեղծել 12 մշտական եւ 44 սեզոնային աշխատատեղեր: