Օդեսայում ծեծկռտուքի ժամանակ տղամարդը մարտական նռնակ է պայթեցրել։

Ուկրաինայի Օդեսայի մարզի ոստիկանությունը Facebook-ի իր էջում հաղորդում է, որ գիշերը տղամարդկանց խմբի միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Նրանցից մեկը նռնականման առարկա է նետել հակառակորդների ուղղությամբ։ Տուժածները մարմնական վնասվածքներով բժշկական հաստատություն են տեղափոխվել։ Դեպքի վայրից առգրավվել են նռնակի բեկորները։ 

Տուժածների թիվը չի հստակեցվում։