Երեւան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի եւ ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:

«Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում եւ հորդորում ենք լինել ուշադիր եւ զիջել փողոցը հատող հետիոտներին:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երեւան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: